Բրիտանացի քաղաքագետն իր երկրի ԱԳ նախարարին քննադատել է Արցախի վերաբերյալ խոսքերի համար
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամիի անհիմն մեկնաբանությունները վերարտադրում են անցյալ տարվա Ադրբեջանի գործողությունների (Լեռնային Ղարաբաղում - խմբ.) լրիվ միակողմանի տեսակետը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է բրիտանացի քաղաքագետ Լոուրենս Բրոերսը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանը քարոզարշավ է սկսել՝ նպատակ ունենալով տարածքը մաքրել էթնիկ հայ բնակչությունից, և հաջողության է հասել այս հարցում»,- գրել է փորձագետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարն ավելի վաղ հավանություն էր տվել Արցախի էթնիկ զտումներին. նա Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունն անվանել էր «տարածքների ազատագրում»։