շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե մենք ուզենայինք 2018-ին այնպիսի բռնապետություն կստեղծեինք, որ այստեղ ու դրսում խոսողները շնչելուց ու արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին. Փաշինյան

Եթե մենք ուզենայինք 2018-ին այնպիսի բռնապետություն կստեղծեինք, որ այստեղ ու դրսում խոսողները շնչելուց ու արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին. Փաշինյան

Հայաստանում չի կարող բռնապետական իշխանություն հաստատված լինել, քնաի որ մենք 2018 թվականին զրկել ենք մեզ բռնապետություն լինելու հնարավորությունից: Այս մասին խորհրդարանում հայտարարեց վարչաօետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են, թե Հայաստանում բռնապետական իշխանություն է հաստատված: Եթե մենք ուզենայինք 2018 թվականին, երբ տեսականորեն հնարավորություն ունեինք, այնպիսի մի բռնապետություն կստեղծեինք, որ այստեղ ու դրսում խոսողները շնչելուց ու արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին, 3 անգամ խոնարհվեին, հետո շնչեին ու արտաշնչեին: Բայց մենք մեզ զրկել ենք այդ հնարավորությունից, քանի որ չենք կարող ուրանալ մեր անցած ճանապարհը»,-ասաց նա:

  • Կիսվել: