շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է՝ մենք հայտարարում ենք` ոչնչացրեք մեզ. Նիկոլ Փաշինյանը` գերբի մասին

Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է՝ մենք հայտարարում ենք` ոչնչացրեք մեզ. Նիկոլ Փաշինյանը` գերբի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանը զգուշացրեց` թող չթվա, թե իրենք ավելի հայրենասեր են, քան` իշխանությունը:

«Չի կարող նման բան լինել, հազար ներողություն, կարող է շատ  ճոռոմ բան ասեմ, կներեք, ես չեմ կարող պատկերացնել մարդ, որ կարող է իմ հայրենիքն ինձնից շատ սիրել, չի կարող նման բան լինել», - ԱԺ-ում հայտարարեց վարչապետը:

Նա ասաց, թե  եթե ինքը մտածի, որ որևէ մեկն իրենից շատ է սիրում հայրենիքը, նշանակում է, որ ինքը հայտարարում է` չի սիրում իր հայրենիքը: «Եթե ամեն երեխա մտածի, որ ինքը ծնողին ավելի քիչ է սիրում, քան եղբայրը կամ քույրը, նշանակում է, որ ինքն իր ծնողին չի սիրում», - ասաց վարչապետը:

Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, որը նշել էր, թե «կադաստրի թուղթ եք ման գալիս, էնա կադաստրի թուղթը» (նկատի ունենալով ՀՀ գերբը-խմբ.)՝ վարչապետն ասաց․ «Եթե մենք հայտարարենք, որ սա մեր կադաստրի թուղթն է, նշանակում է՝ մենք հայտարարում ենք` ոչնչացրեք  մեզ»:

  • Կիսվել: