կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե մենք գայլ ենք, ապա իրենք ոչ թե գելխեղդ են, այլ՝ շնագայլեր. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Եթե մենք գայլ ենք, ապա իրենք ոչ թե գելխեղդ են, այլ՝ շնագայլեր. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Կայացել է «Իշխանություն» ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցը՝ 2018թ. ապրիլյան իրադարձությունների մասին և ոչ միայն:

Նշենք, որ ֆիլմի պրեմիերայից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Իշխանություն» ֆիլմի պրեմիերային ես պատահական չէի հայտնվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողքին:

Ես եմ հրավիրել, ես եմ փոխանցել հրավիրատոմսը ու դիմավորել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց:

Ֆիլմում իմ ստեղծած կերպարներից մեկն էլ նախագահի կերպարն է, և ես ունեի հնարավորություն ֆիլմը դիտելու ընթացքում հարցեր տալու նրան:

Իսկ հարցերը նոր հարցեր ծնեցին: Պայմանավորվեցինք խոսել ֆիլմի մեջ տեղ գտած իրականի և ոչ իրականի մասին, ֆիլմի իշխանության և իրական իշխանության մասին: Ու ոչ միայն՝ 2018-ի մասին, մարդկանց մասին... ես ունեմ հարցեր, մենք բոլորս ունենք հարցեր...

Նկարահանելու ենք մեր զրույցը: Ես լրագրող չեմ, մեր զրույցը էդ տեսանկյունից կլինի ոչ պրոֆեսիոնալ, բայց անկեղծ»։

Կինոռեժիսորի և ՀՀ երրորդ նախագահի անկեղծ զրույցը՝ շուտով ArmNews TVի եթերում: Այն հասանելի կլինի նաև ՀՀ երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում և յութուբյան ալիքում, իսկ առայժմ հրապարակվել է միայն անոնսը:

«Ես չեմ պարտվել սրանց, ես պարտվել եմ շատ ավելի ուժեղ մարդկանց, շատ ավելի մեծ ուժերի»,- այսպես է արտահայտվել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով 2018-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին: «Եթե մենք գայլ ենք, ապա իրենք ոչ թե գելխեղդ են, այլ՝ շնագայլեր»,-ասել է ան:

 

  • Կիսվել: