երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Եթե իշխանությունները պնդում են, որ ոստիկանության մեթոդները իրավաչափ են, նշանակում է Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում․ պատգամավոր

Եթե իշխանությունները պնդում են, որ ոստիկանության մեթոդները իրավաչափ են, նշանակում է Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում․ պատգամավոր

Եթե իշխանությունները պնդում են, որ այն եղանակներն ու մեթոդները, որոնք օգտագործում է ոստիկանությունը, իրավաչափ է, նշանակում է Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Մենք տեսնում ենք, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում: Այսօր այն մեթոդները, որ կիրառում են իշխանությունները կին ընդդիմադիրների նկատմամբ, խոսում է իրենց երսպաշտության մասին, որ որեւէ գնահատական դրան չի տրվում: Իհարկե անհամաչափ ուժ էր կիրառվում»,-ասաց Սամսոնյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն պնդմանը, թե երեկ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը բռնություն չի կիրառել փողոցը փակած կին պատգամավորների նկատմամբ, պարզապես նրանց հեռացրել է եւ բացել երթեւեկությունը:

 

  • Կիսվել: