շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Եթե իշխանությունն ինձ տա կարգավիճակ, ես կզբաղվեմ գերիների հարցով. Վանեցյան

Եթե իշխանությունն ինձ տա կարգավիճակ, ես կզբաղվեմ գերիների հարցով. Վանեցյան

Եթե իշխանությունն ինձ տա կարգավիճակ, ես կզբաղվեմ գերիների հարցով, որը նրանք ձախողել են, ինչքան գերիներ վերադարձրել են, դա եղել է միայն ՌԴ նախագահի շնորհիվ, իսկ մեր իշխանություններն այդ հարցում ձախողվել են: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ես պատրաստ եմ դադարել զբաղվել քաղաքականությամբ, եթե իշխանությունները ինձ տան որևէ կարգավիճակ՝ գերիների և անհայտ կորածների հարցով զբաղվելու համար, բայց մեր երկրի անվտանգային համակարգը քանդված է և տվյալ հարցում չի արվում ոչ մի բան՝ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, բանակը, և մնացած բոլոր կառույցները այսօր զբաղվում են մի գործով՝ իշխանությունը պահելով, իսկ մեր իշխանություններն այս հարցը ձախողել են, նրանք ուղղակի ապաշնորհ են և չեն կարող լուծել այդ հարցը, իսկ այն գերիները, որոնք բերվել են, Ռուսաստանի շնորհիվ է եղել՛՛:

Մեկնաբանելով այն հայտարարությունը, թե ընդդիմությունը խոչընդոտել է գերիների վերադարձին՝ Վանեցյանն ասաց. ՛՛Նոյեմբերի 9-ից հետո անցել է շուրջ 4 ամիս, 4 ամսվա ընթացքում առնվազն 2 ամիսը ընդդիմությունը ոչ մի գործունեություն չի իրականացրել , ինչո՞ւ այդ ժամանակահատվածում որևէ գործողություն չեն արել, ինչո՞ւ են հիմա մեղադրում ընդդիմությանը տվյալ հարցում՛՛:

 

  • Կիսվել: