չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Եթե իրավիճակը շատ շիկանա, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական տա. «Հրապարակ»

Եթե իրավիճակը շատ շիկանա, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական տա. «Հրապարակ»

«Սյունիքի մարզում երեկվա խայտառակ ընդունելությունից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլևս երկրում իշխանություն չունի և հարկավոր է հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների։

Ընդդիմությունն այսօրվանից ավելի է կոշտացնում պայքարը՝ զանգվածային գործադուլներ, դասադուլներ, հանրահավաքներ, նստացույցեր։ Եթե իրավիճակը շատ շիկանա, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական տա՝ հայտարարելով արտահերթի գնալու մասին։

Ըստ գործող օրենսդրության, ԱԺ-ն 2 շաբաթվա ընթացքում 7-օրյա ընդմիջումով պետք է նոր վարչապետ ընտրի, երկրորդ փորձի ձախողումից հետո ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է, և ոչ շուտ, քան 40, ոչ ուշ, քան 50 օրվա միջակայքում նշանակվում են ԱԺ ընտրություններ։ Եթե նոր վարչապետ չի ընտրվում, ապա նախկինը դառնում է վարչապետի ԺՊ և ինքն էլ կազմակերպում է ընտրությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: