կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե «Իմ քայլը» միաձայն քվեարկի Ընտրական օրենսգիրքը փոփոխելու օգտին` սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ. Մարուքյան

Եթե «Իմ քայլը» միաձայն քվեարկի Ընտրական օրենսգիրքը փոփոխելու օգտին` սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ. Մարուքյան

Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ընտրելու եք ցուցակ, որից հետո կուսակցությունն իր ներսում որոշելու է՝ ով դառնա պատգամավոր: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Վերջինս նշեց նաև, որ պետք է ձեռնպահ մնալ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից․ «Եթե «Իմ քայլը» միաձայն քվեարկի Ընտրական օրենսգիրքը փոփոխելու օգտին, դա կնշանակի, որ ընտրություններին ընդառաջ ոչ մի բանին չմիջամտելու վերաբերյալ բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրն են ընկնում։

Օրենսգրքի փոփոխմամբ սպասվող ընտրությունների լեգիտիմությունը դրվելու է կասկածի տակ»։

  • Կիսվել: