կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Եթե Հայաստանը գնա սխալ ճանապարհով, լուրջ վնաս կկրի»․ Աքար

«Եթե Հայաստանը գնա սխալ ճանապարհով, լուրջ վնաս կկրի»․ Աքար

Թուրքիայի խորհրդարանի պաշտպանական հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բաքու։ Թուրքական պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ  Իլհամ Ալիևը։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները։

Լրագրողների հետ զրույցում Աքարն անդրադարձել է նաև նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին։

Աքարը, նշելով, որ Հայաստանը պետք է պահ առաջ սեղմի Ադրբեջանի մեկնած «խաղաղության ձեռքը», ասել է․ 

«Որոշ երկրներ ինչ-որ կերպ Հայաստանին ցանկանում են պրոքսի-պետության զգեստ հագցնել։ Եթե Հայաստանն այս սխալ ճանապարհը մտնի, ինչպես 44-օրյա պատերազմում, շատ լուրջ վնաս կկրի, գին կվճարի։ Դա չպետք է թույլ տալ։ Մեզ համար առանցքայինը խաղաղությունն է, հանգստությունը և Կովկասի ապագան»։

  • Կիսվել: