երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է Թուրքիայի հաջորդ նախագահի թեկնածուի անունը

Ընդդիմադիր պատգամավորը հրապարակել է Թուրքիայի հաջորդ նախագահի թեկնածուի անունը

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Լավ» (İYİ) կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական և Իզմիրիից ընտրված պատգամավոր Այթուն Չըրայը Twitter-ում տեղեկություն է հրապարակել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) թեկնածուի մասին, որը հնարավոր է առաջադրվի Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում։ 

Ըստ Չըրայի թվիթերյան գրառման՝ Էրդողանի գլխավորած կուսակցության նախագահի թեկնածուն լնելու է Հուլուսի Աքարը։ Վերջինս այժմ զբաղեցնում է Թուրքիայի պաշտպանության նախարարի պաշտոնը և ունի բանակի գեներալի զինվորական կոչում։

Նշենք, որ 2023-ի հունիսին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ։

  • Կիսվել: