կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի՛. Օ՛Բրայեն

Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի՛. Օ՛Բրայեն

ԱՄՆ-ն պետք է ապահովի ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։ Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղին նվիրված լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայենը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն, ամրապնդելով իր ներկայությունը, պետք է հասնի նրան, որ ռուս խաղաղապահները հեռանան հնգամյա ժամկետի ավարտից հետո։

՛՛Ներկայումս այնտեղ ռուսական զորքերն են։ Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի՛՛,-ասել է պետքարտուղարի Օ՛Բրայենը։

  • Կիսվել: