ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե ԳՇ-ն փորձի ձերբակալել Փաշինյանին, դա կլինի ռազմական հեղաշրջում. Վանեցյան

Եթե ԳՇ-ն փորձի ձերբակալել Փաշինյանին, դա կլինի ռազմական հեղաշրջում. Վանեցյան

Եթե Գլխավոր շտաբը փորձ անի ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին, այ դա կլինի ռազմական հեղաշրջում, կամ հեղաշրջման փորձ: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Դա չի բխում մեր երկրի շահերից, ռազմական հեղաշրջումն անթույլատրելի է, բայց եկեք ականջալուր լինենք ԳՇ հայտարարությանը եւ հասկանանք, որ վտանգված է մեր երկրի ապագան:

Զինված ուժերը հաջորդ քայլ չունեն անելու: Զինված ուժերն իր քայլն արել է, իր հայտարարությունն արել է եւ այսքանով պետք է սահմանափակվի»,-ասաց նա:

  • Կիսվել: