Եթե դուք վստահում եք ձեր իշխանություններին, ապա ինչու՞ եք շփվում Signal եւ WhatsApp հավելվածների միջոցով.Մարուքյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ազգային ժողովը չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում կատարվող փոփոխությունների նախագծերի փաթեթը։ Մինչ քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորներն իրենց վրդովունքը հայտնեցին ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ։
«Լուսավոր Հայաստան» խմբացության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը որակես որպես խայտառակություն է:
Նրա խոսքով՝ եթե այս նախաձեռնությունը զրոյական ազդեցություն ունենա առողջապահության հետ կապված հարցի վրա, ապա ստացվում է, որ խոսում են մարդկանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին:
«Սա հայտնաբերելու, գաղտնալսելու եւ վերահսկելու հնարավորություն է: Դուք եւ շփվում եք Signal եւ WhatsApp հավելվածների միջոցով: Բայց եթե դուք վստահում եք ձեր իշխանություններին, ապա ինչու՞ եք շփվում այս հավելվածների միջոցով: Ինչի՞ ց եք վախենում: Որ ԱԱԾ-ն կսկսի ձեզ գաղտնալսե՞լ»,- ասաց Մարուքյանը՝ դիմելով իմքայլական պատգամավորներին։
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ ասաց. «Ժողովուրդ ջան, ձեզ ի՞նչ եղավ, մանիպուլյացիայից եք խոսում, երեկ բոլորս համաձայն էինք, նույն բանն էինք խոսում, փաստորեն երեկ մանիպուլյացիա չէր, այսօր մանիպուլյացիա է, հա՞»։
Նա նշեց՝ եթե ասում են, որ օրենքը չի աշխատի, ուրեմն դա մանիպուլյացիա՞ է։ «Հա, չի աշխատի, հաստատ չի աշխատի, թե նրանում, որ երեկ դուք դուրս գալուց արտահայտում էիք այն նույն մտքերը, որոնք հիմա մանիպուլյացիա եք համարում: Հիմա ո՞վ է անում մանիպուլյացիա, տպավորություն եք ստեղծում, թե դուք կյանքեր եք փրկում, ընդդիմութունն էլ դեմ է, հա՞»,- ասաց պատգամավորը:
Պատգամավորի խոսքով՝ եթե կյանքեր են ուզում փրկել, ապա թող այնպես անեն, որ 20 հոգուց ավելի մարդիկ չհավաքվեն: «Դուրս եկեք բարկերում նայեք, ոստիկան էլ չկա: Չէ, ոստիկան, ռեսուրսը չի հերիքում, ու դուք այս պայմաններում փորձում եք մեզ ու հանրությանը ապացուցել, թե ընդդիմությունը մանիպուլյացիա է անում, ասում եք՝ թուլացեք ու հաճույք ստացեք, բայց չէ, չենք թուլանալու, 100 տոկոս»,- ասաց նա:


