չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Եթե «Դոսյեի» տեղեկությունները համապատասխանում են իրականությը, ստացվում է, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հ/կ-ն ռուսաստանյան հատուկ ծառայությունների պրոյե՞կտ է

Եթե «Դոսյեի» տեղեկությունները համապատասխանում են իրականությը, ստացվում է, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հ/կ-ն ռուսաստանյան հատուկ ծառայությունների պրոյե՞կտ է

Ռուսաստանցի մեծահարուստ Խոդորկովսկու հետ կապվող «Դոսյե» կայքն, ինչպես հայտնի է, հրապարակել է Հայաստանում եւ Ադրբեջանում Ռուսաստանի հատուկ ծառայությունների ազդեցության տակ գտնվող քաղաքական եւ հանրային գործիչների անուններ:

«Թուրան» գործակալությունը մի քանի անուն է հրապարակել Ադրբեջանում Ռուսաստանի «գործակալների» ընդհանուր առմամբ յոթանասունվեց հոգանոց ցուցակից: Երրորդ հորիզոնականում կարդում ենք՝ Անաստասիա Լավրինա. «Եվրասիա պրեսս» միջազգային հիմնադրամի փոխնախագահ, հեռուստալրագրող, Ադրբեջանի ռուսական համայնքի փոխնախագահ:

«Դոսյե-ն» մոռացե՞լ, թե՞ կանխամտածված չի հիշատակել Լավրինայի պաշտոններից մեկը: Նա նաեւ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կազմակերպության «նախագահի» խորհրդականն է:

Եթե «Դոսյեի» տեղեկությունները համապատասխանում են իրականությը, ստացվում է, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հ/կ-ն ռուսաստանյան հատուկ ծառայությունների պրոյե՞կտ է: Եթե՝ ոչ, ապա ինչու՞ է Ադրբեջանի ռուսական համայնքի փոխնախագահը խորհրդականի կարգավիճակով գործուղվել այնտեղ:

  • Կիսվել: