ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Եթե չկարողանանք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ. Գրիգորյան

Եթե չկարողանանք խաղաղ ճանապարհով լուծել խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ. Գրիգորյան

Եթե չկարողանանք խաղաղ, դիվանագիտական ճանապարհով լուծել այս խնդիրը, ապա ՀՀ-ն իրեն իրավունք է վերապահում գործարկել այլ մեխանիզմներ:Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում, անդրադառնալով սահմանային լարվածությանը, ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Միանշանակ է, որ Ադրբեջանի Զինված ուժերը պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը և այս ուղղությամբ լայնածավալ աշխատանք է կատարվում։ ՀՀ ամբողջ կառավարման համակարգը 24-ժամյա ռեժիմով աշխատում է այս ուղղությամբ՛՛:

Ըստ Գրիգորյանի՝ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է համբերություն, խոհեմություն և ողջախոհություն։

 

  • Կիսվել: