հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Եթե ազգը չի պահպանում իր ինքնությունն՝ ուղղակի չունի ոչ մի ապագա. Վանեցյան

Եթե ազգը չի պահպանում իր ինքնությունն՝ ուղղակի չունի ոչ մի ապագա. Վանեցյան

Եթե ազգը չի պահպանում իր ինքնությունն ու ազգային ավանդույթները, ապա այդ ազգն ուղղակի չունի ոչ մի ապագա։ Այս մասին Գեղարքունիքի մարզում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողության ժամանակ ասել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Մենք պետք է ունենանք մի բան, որը մեզ կպահի մեր հողի ու ջրի հետ և ես սրա հիմքում կդնեի էմոցիան, մեր արժեքային համակարգը, որը մեզ կստիպի ապրել ու արարել մեր երկրում, մեր հայրենիքում և չարտագաղթել։ Մարդ պետք է ի սկզբանե՝ դեռևս մանկապարտեզից, դաստիարակվի այդ արժեքներն իր մեջ կրելով։ Խոսքս ազգային և ընտանեկան ավանդույթների պահպանման անհրաժեշտությունն է։ Հայ մարդու ավանդույթները համամարդկային ավանդույթներ են և այն պնդումները, թե ավանդույթները մարդուն հետընթաց են ապահովում, սրա հետ միանշանակ համաձայն չեմ», - ասել է նա։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: