ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Եթե այս տեմպով առաջ գնանք, ծայրահեղ աղքատությունը մինչև 2023 թվականը կվերացնենք․ Նիկոլ Փաշինյան

Եթե այս տեմպով առաջ գնանք, ծայրահեղ աղքատությունը մինչև 2023 թվականը կվերացնենք․ Նիկոլ Փաշինյան

2019 թվականի վիճակագրական վերջին տվյալների համաձայն, կառավարությանը 2018 թվականի ընթացքում հաջողվել է 2,2 տոկոսով նվազեցնել աղքատության մակարդակը և այն հասցնել 23,5 տոկոսի, այդ մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացնում է Հայաստանի պետական բյուջեի 2019 թվականի կատարողականը։

Միաժամանակ, ծայրահեղ աղքատության մակարդակը նվազել է 1,4-ից մինչև 1,2 տոկոս։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում որպես նպատակ արձանագրված է ծայրահեղ աղքատության վերացումը մինչև 2023 թվականը։ Եթե այս տեմպով գնանք, մեզ կհաջողվի դա անել։ Պետք է նաև ասեմ, որ նախաճգնաժամային ժամանակահատվածում մենք ունեցել ենք աղքատության ամենացածր պատմական մակարդակը Հայաստանի Հանրապետությունում», -հայտարարեց վարչապետը։

  • Կիսվել: