Եթե ասեմ՝ զինվորի համազգեստը պղծողի ականջը պետք է ոլորել, ինձ պատասխանատվության կենթարկե՞ն․ ԲՀԿ պատգամավոր
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պնդում է, որ բռնության քարոզն ու բռնության կոչերը քրեականացնող օրինագիծը որոշակիության պակաս ունի։ ԱԺ-ում նա այսօր հայտարարեց, որ պետք է բացատրել՝ որն է հրապարակային կոչը։
Պետրոսյանը նաև հիշատակեց զինվորի համազգեստով «մեյմունության անելու» տարածված տեսանյութի հեղինակին։
«Եթե ասեմ՝ զինվորի համազգեստը պղծողի ականջը պետք է ոլորել կամ դրան պետք է պատժել, ինձ սրա համար պիտի տանեն, պատասխանատվության ենթարկե՞ն», – ասաց Պետրոսյանը։
Նա գովելի է համարում եվրոպական իրավունքի բարձունքներին ձգտելը, սակայն պնդում է, որ չպետք է մոռանալ հայ լինելն ու ավանդական արժեքները։ Պետրոսյանը հիշեցրեց, որ պատմությունից պետք է դասեր քաղել։


