երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Եթե Ամուլսարի շահագործմամբ կդադարի Ջերմուկի՝ որպես կուրորտ գոյությունը, չպետք է այն շահագործել. Քոչարյան

Եթե Ամուլսարի շահագործմամբ կդադարի Ջերմուկի՝ որպես կուրորտ գոյությունը, չպետք է այն շահագործել. Քոչարյան

Եթե Ամուլսարի շահագործմամբ կդադարի Ջերմուկի՝ որպես կուրորտ գոյությունը, դա նշանակում է, որ չպետք է այն շահագործել։ Այս մասին Ջերմուկ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Ամուլսարի հանքավայրի հնարավար շահագործման հարցին։

«Ինձ համար մինչև վերջ պարզ չէ՝ ինչո՞ւ ոչ բոլոր փաստաթղթերն են հասանելի: Չկա որոշակիություն։ Որոշակիությունն ու ներդրումային քաղաքականության կանխատեսելիությունը բացակայում է։

Երեկ մենք հանդիպել ենք Քաջարանի բնակիչներին: Այնտեղ մեծ մասը հանքի աշխատողներ են: Դա ավանդույթ է: Պատկերացրեք, եթե այնտեղ մենք փակենք հանքն ու քաղաքը կուրորտ դարձնենք: Այսինքն՝ պետք է հաշվի առնվի տեղի բնակիչների կարծիքը: Չի կարելի կտրուկ քայլեր անել՝ հաշվի չառնելով մարդկանց կարծիքը և ավանդույթները»,- ասաց երկրորդ նախագահը:

  • Կիսվել: