շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Եթե ադրբեջանցիները «միջանցք» ստացան, գալու են լցվեն Սյունիք. Սեյրան Օհանյան

Եթե ադրբեջանցիները «միջանցք» ստացան, գալու են լցվեն Սյունիք. Սեյրան Օհանյան

Ադրբեջանը փորձել է առաջ գալ Հակարիի կամրջի հատվածով, որ մեծացնի շրջափակումն Արցախում եւ ինքնուրույն սահմանազատում անել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Իրենք ադրբեջանական դրոշով ասելու էին՝ այստեղ մենք ենք։ Տարբեր հատվածներում լարված իրավիճակներ են ստեղծում իրականությունից շեղելու եւ նպատակներն առաջ տանելու համար։ Լավ է, որ հայկական կողմը կարողացել է դուրս շպրտել, Զինված ուժերի խնդիրն է միշտ մարտունակ լինել, կանխարգելել նման դեպքերը եւ մեկ քայլ առաջ մտածել։ Չունեմ տեղեկություն Տեղի, թե Կոռնիձորի հատվածում է եղել դեպքը, բայց, հավանաբար, Կոռնիձորի, այն առավել մոտ է»,- նշեց Օհանյանը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ խաղաղությունը հիմնարար արժեք է, սակայն ոչ անվտանգության  երաշխիք։ Անվտանգության երաշխիք են Զինված ուժերը, բանակը, համախմբվածությունը, խեալցի արտաքին քաղաքականությունը եւ բանակցությունը, իսկ պարբերաբար քեզ կրակող պետության հետ խաղաղության մասին խոսք լինել չի կարող։

«Գոյություն ունի հայկական հարց․ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը մենք պետք է նույն կոնտեքստում տեսնենք։ Թուրք-ադրբեջանական տանդեմի համար շատ կարեւոր է ճանապարհ, ավելի լայն ասած միջանցք ստանալը։ Քանի դեռ ադրբեջանցիները մեր սահամաններում են, որեւէ ճանապարհի եւ սահմանագծման աշխատանք չպետք է տարվի։ Իրենք պետք է դուրս գան եւ կատարեն իրենց պարտավորությունները։ Հակառակ պարագայում՝ Սյունիքի հատվածում տնտեսական լուրջ հարված է լինելու, երկրորդ՝ փորձելու են ժողովրդագրական պատկեր են փոխելու, գալու են, լցվեն այնտեղ»,- ասաց Օհանյանը։

Նրա կարծիքով՝ սրանից խուսափելու միակ տարբերակաը հզորացումն է, որն այս իշխանության օրոք չի կարող լինել, որովհետեւ նրանք հարմարվում են կեղծ խաղաղության օրակարգին։

  • Կիսվել: