հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ. Փաշինյանը՝ իր աջակիցներին

Ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ. Փաշինյանը՝ իր աջակիցներին

Մենք բոլոր հնարավոր ձևերով իրազեկել ենք, որ այս հավաքը տեղի չունենա. Այս մասին հաջակցություն Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հավաքին հայտարարեց անձամբ Փաշինյանը, ով եկել էր զրուցելու աջակիցների հետ:

Փաշինյանն ասաց. ՛՛Ես գիտեմ, որ Հայաստանում ձեզ նման տասնյակ հազարավոր մարդիկ կան, ովքեր, ըստ անհրաժեշտության, կգան հրապարակ, ուզում եմ նախ ձեր աջակցության համար շնորհակալություն հայտնել, բայց մյուս կողմից, ուզում են ներողություն խնդրել՛՛:

Նա նշեց, որ նախ և առաջ՝ եկել է հայտարարություն անելու:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց հավաքվածների, ապա նշեց, թե խոնարհվում է այն տղերքի առաջ, ովքեր առաջնագծից են, խոնարհվում է մեր բոլոր զինվորների առաջ, խոնարհվում է ծնողների առաջ և ընդամենը մեկ բան է խնդրում. ՛՛Խնդրում եմ՝ մի քիչ կանգնեք զրուցեք և հավաքը դադարեցրեք:Ես ձեզ խոստանում եմ, ես ժողովրդին չեմ դավաճանի, ես ձեզ խոստանում եմ, երբ կլինի անհրաժեշտություն, ես ձեզ բոլորիդ կհրավիրեմ հրապարակ, բայց խնդրում եմ, հավաքը դադարեցրեք: Ես չեմ մնալու այստեղ, որ հավաքը շարունակելու պատճառ չդառնամ՛՛: 

Այս ասելուց հետո վարչապետը վերադարձավ կառավարության շենք։

  • Կիսվել: