կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Ես վստահ եմ, որ գործողություններ կլինեն». Մհեր Գրիգորյանը՝ ադրբեջանցի մարդասպանին ՌԴ կողմից ազատ արձակելու մասին

«Ես վստահ եմ, որ գործողություններ կլինեն». Մհեր Գրիգորյանը՝ ադրբեջանցի մարդասպանին ՌԴ կողմից ազատ արձակելու մասին

Ես վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետեւ այնուամենայնիվ, հարցի հետ կապված նաեւ կոլեգիալ քննարկում պետք է լինի: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին Ռուսաստանը նախ ձերբակալեց, ապա ազատ արձակեց ադրբեջանցուն, որի նկատմամբ Հայաստանը հետախուզում է հայտարարել Հադրութում հայ ծերունուն գլխատելու համար, եւ այժն նա արդեն Բաքվում է:

Հարցին՝ արդյոք լինելու է բողոքի նոտա Ռուսաստանին, նա արձագանքեց. «Եկեք առաջ չընկնենք, երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»:

Հիշեցնենք, որ Զեյնալլին ձերբակալվել էր փետրվարի 20-ի երեկոյան օդանավակայանում՝ Մոսկվա-Բաքու չվերթ բարձրանալուց առաջ։ Նա հայտնել է, ձերբակալությունը կատարվել է հայկական կողմի պահանջի հիման վրա։

Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաստատել է, որ Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կա հայտարարված միջպետական հետախուզում՝ սպանության մեղադրանքով։

Ապա Քամիլ Զեյնալլիի փաստաբանը հայտնել էր, որ ազատ է արձակվել Ադրբեջանի իշխանությունների աջակցությամբ և վերադարձել Բաքու:

  • Կիսվել: