Ես Վանեցյանի հետ կազմակերպություն չեմ հիմնել. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը հերքում է տեեկությունները, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ միասին կազմակերպություն է հիմնել:
«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, ես որևէ կազմակերպության հիմնադիր չեմ», InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ոսկանյանը:
Նշենք, որ մամուլը գրել էր, թե Վանեցյանը «Հայրենիք» զարգացման հիմնադրամ է ստեղծել, որի հոգաբարձուների խորհրդի անդամներն են գեներալ-մայոր Արթուր Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանը։
Հիմնադրամի նպատակն է՝ «աջակցել ժողովրդավարության ամրապնդմանը նպաստող ծրագրերին»:
«Ինձ առաջարկ է եղել հոգաբարձուների խորհրդի հետ կապված, բայց ես կազմակերպության հիմնադիր չեմ», -ասաց Ոսկանյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է որևէ ձևաչափով համագործակցություն լինի այս կազմակերպության հետ, Ոսկանյանը պատասխանեց.
«Առայժմ այդ ուղղությամբ մտածում եմ, դեռևս որոշում չեմ կայացրել»: