երկուշաբթի, հոկտեմբեր 5
5 / 10 / 2026
Մեզ տանջել են պատերազմից ի վեր, մենք համբերատար էդ բոլոր տանջանքների միջով անցել ենք. Մարիա Կարապետյան

Մեզ տանջել են պատերազմից ի վեր, մենք համբերատար էդ բոլոր տանջանքների միջով անցել ենք. Մարիա Կարապետյան

Իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն այսօրվա ասուլիսում, անդրադառնալով ԱԺ-ում ստեղծված եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, ըստ էության, խոստովանում է, որ արշավը, որը սկսվել է եկեղեցու դեմ, անձնական վրեժխնդրություն է։

Անդրադառնալով հարցին, թե Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ Վեհափառին հեռացնելու են «քայլ-քայլ, դանդաղ տանջելով», արդյոք տանջելը քրիստոնեական մոտեցո՞ւմ է, Կարապետյանն ասաց, որ իրենց տանջել են։

«Մեզ տանջել են, մեզ տանջել են պատերազմից ի վեր, մենք համբերատար էդ բոլոր տանջանքների միջով խոնարհաբար անցել ենք։ Գիտեք՝ ինչպիսի խոսույթներ էին զարգացվում մեր նկատմամբ, մեր ընտանիքների նկատմամբ, և դա ճիշտ էր։ Բնականաբար, մարդիկ զայրացած էին, պատերազմի շոկի մեջ էին։ Մինչև 2021 թ.-ի խորհրդարանական ընտրություններ վիճակը նետվեց, և ով պետք է որոշում կայացնի՝ ժողովուրդը, որոշում կայացրեց, բայց այդ որոշման նկատմամբ հարգանք չցուցաբերվեց որոշ ինստիտուտների կողմից, շարունակում էին ըմբոստանալ, հյուսվում էին նարատիվներ, որ ժողովուրդն ի վիճակի չէ ճիշտ որոշում կայացնել, և հրաժարականի պահանջը կրկին վերահաստատվեց»։

Դիտարկմանը, թե ստացվում է՝ Ձեզ տանջել են հրաժարականի պահանջով, ու այն, ինչ հիմա կատարվում է եկեղեցու շուրջ, անձնական վրեժխնդրությո՞ւն է, Կարապետյանը թողեց անպատասխան։

  • Կիսվել: