հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Բաքվի վարչախումբը ներսից ճանաչող ադրբեջանցին բռնապետական գոյացության հետ խաղաղությունը կոչում է ամոթ

Բաքվի վարչախումբը ներսից ճանաչող ադրբեջանցին բռնապետական գոյացության հետ խաղաղությունը կոչում է ամոթ

Բաքվի վարչախումբը ներսից ճանաչող ադրբեջանցին բռնապետական գոյացության հետ խաղաղությունը կոչում է ամոթ: Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում։

«Բաքվի բարբարոսական վարչախումբը հենց ներսից հիանալի ճանաչող այս ադրբեջանցի այլախոհը ոչ միայն անհնարին է համարում բռնապետական այդ գոյացության հետ որևէ խաղաղություն, այլ նաև դա կոչում ամոթալի։

Իրականում որևէ կասկած չկա, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն ահաբեկչական պատանդառության սկզբունքներ «դավանող» և ահաբեկիչների հետ սերտորեն համագործակցող հենց ահաբեկչական բնույթի թարախապալար է, որը պետք է բուժել բնականոն վերաձևմամբ, այդպիսով ժողովուրդների այդ բանտից ազատելով նաև էթնիկ ադրբեջանցիներին»,- գրել է Ոսկանյանը և լուսանկար հրապարակել։

քաղաքական

 

  • Կիսվել: