երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ես Փաշինյանի աշխատանքից և գաղափարախոսությունից շատ գոհ եմ, բայց անթերի ղեկավար, մարդ չի լինում. Դավիթ Առուշանյան

Ես Փաշինյանի աշխատանքից և գաղափարախոսությունից շատ գոհ եմ, բայց անթերի ղեկավար, մարդ չի լինում. Դավիթ Առուշանյան

Ես կողմ եմ, որ ծառայողական մեքենաները կրճատվեն, բայց նաև կողմ եմ, որ մնան այն մեքենաները, որոնք իրականում ծառայում են Այդ մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով Փաշինյնաի հայտարարությանը, թե պետք է ծառայողական մեքենաները կրճատեն մարզպետարանները, այլապես սուբվենցիաները կսահմանափակվեն:

«Ես կարող եմ տրամաբանել, թե վարչապետը նկատի ուներ, եթե համայնքում ֆինանսական խնդիր չկա, որ կարող ենք նաև ծառայողական մեքենաների քանակը պահել, ուրեմն սուբվենցիոն ծրագրերի խնդիր էլ պիտի չլինի։ Ես այդ ձևով կարող եմ մեկնաբանել, մեր կառավարությունը երբեք որևիցե մեկին չի վախեցնում, մեր կառավարությունը միշտ համագործակցում է»,- ասաց նա:

Առուշանյանը նաև կողմ էր վարչապետի այն հայտարարության հետ, որ եթե ծրագրերի ժամկետները խախտվեն, գալու է անձնական պատասխանատվության ժամանակը:

«Միանշանակ կողմ եմ ու համաձայն եմ, այո, եթե ծրագրին տրված են ավարտման ժամկետներ, այդ ժամկետները պիտի պահպանվեն: Եվ այո, ես էլ եմ ասում` խիստ պատասխանատվության պետք է ենթարկվեն այդ ժամկետները խախտողները»,- նշեց նա:

Առուշանյանը նաև շեշտեց, որ գոհ է Նիկոլ Փաշինյանի աշխատանքից բայց և նշեց, որ անթերի ղեկավար չի լինում. «Ես պարոն Փաշինյանի արած աշխատանքից և գաղափարախոսությունից շատ գոհ եմ: Անթերի ղեկավար չի լինում, ժողովուրդ ջան, մենք բոլորս թերություններ ունենք»,- ասաց նա:

  • Կիսվել: