երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ես ոչ մեկի կողմից չեմ, իմ կուսակցությունը իմ հայրենիքի պաշտպանությունն է․ Մելիքսեթ Պողոսյան

Ես ոչ մեկի կողմից չեմ, իմ կուսակցությունը իմ հայրենիքի պաշտպանությունն է․ Մելիքսեթ Պողոսյան

Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն անդրադարձել է ներկա իշխանություններին պաշտպանելու վերաբերյալ քննարկումներին։

«Ես երբեք ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել, իմ առաքելությունը հայրենիքի պաշտպանությունն է, իմ երեխան նոր ծնված մահացել է, որ գտնվում էի պատերազմի դաշտում՝ չեմ եկել թաղմանը, Վազգեն Սարգսյանն ասում էր, եթե Մելոն կա, հաղթում ենք, ես այդ հրամանատարն եմ եղել, ես իմ իշխանության, իմ պետության ու սահմանի կողքին եմ։ Ես ոչ մեկի կողմից չեմ, իմ կուսակցությունը իմ հայրենիքի պաշտպանությունն է։ Երբ պետք է դառնայի մարզպետ, Հայաստանի բոլոր հրամանատարները հավաքվել են, ասել՝ եթե դու ես դառնալու մարզպետ, յուրաքանչյուրս 200 հոգի վերցնում ենք գանք Սյունիքը փրկենք, Նռնաձորից մինչև Խոզնավար 300 կմ նոր սահմանի պաշտպանությունն ու ինժեներական աշխատանքները ես եմ արել»,- ասաց նա։

Հարցին՝ այդ դեպքում ինչու չկարողացավ փրկել Սև լիճը, Պողոսյանը նշեց, որ դա բանակի խնդիրն է եղել․

«Ես այդ ժամանակ հարավային ճակատի հարցն էի լուծում»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի հատվածում առաջ են եկել, քանի մետր են հետ գնացել այդ հատվածում, Մելիքսեթ Պողոսյանն ասաց. «5 կմ հատվածի վրա եկել են, մխրճվել: Ռուսական խաղաղապահ զորքը որտեղ նստած է եղել, այդ հատվածում իրենք դուրս են եկել, իրենք մխրճվել են:  Էնտեղ պոստեր կան, որ 5 մետր առաջ կամ հետ են գնացել»:

Նա ընդգծեց, որ այդ հատվածը սահմանապահ զորքերը պետք է պահեին, բայց այդ հատվածում ամեն օր բախումներ են լինում. «Մեր կողմը եւ իրենց կողմը չեն կարողանում ինժեներական աշխատանքներ կատարել, կրակոցներ կան»:

Ինչ վերաբերում է աշխարհազորին, նա նշեց. «Աշխարհազորը Տեղից մինչեւ Խոզնավար 26 մարտական դիրք է պահում: Զինված ուժերի պաշտպանությունը խտացրել ենք, որպեսզի այսօրվա դրությամբ ԶՈՒ-ն իր խնդիրը կարողանանք կատարել: Ազգը պետք է բանակ դառնա: Մեր քանակը քիչ է, իրենցը շատ: 1990-ականներին էլ է այդպես եղել, բայց կարողացել ենք միասնական մեր հարցերը լուծել:

Բարձը մենակ քնելու մասին չէ, մտածելու համար է: Ես էլ կարող եմ հանգիստ գալ Երեւանում ապրել, ոչ մի բանի չխառնվեմ, բայց իմ տեսակը չի կարող հանգիստ մնալ»:

  • Կիսվել: