երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
2020-ին ոչ ոք ռիսկ չէր անում դառնալ Սյունիքի մարզպետ, ես դա արել եմ, ես 24 ժամ եղել եմ սյունեցիների կողքին․ Մելիքսեթ Պողոսյան

2020-ին ոչ ոք ռիսկ չէր անում դառնալ Սյունիքի մարզպետ, ես դա արել եմ, ես 24 ժամ եղել եմ սյունեցիների կողքին․ Մելիքսեթ Պողոսյան

Բոլորը գիտեն, թե 2020 թ-ին ինչ վիճակում էր գտնվում Սյունիքի մարզը, երբ ես զբաղեցրի մարզպետի պաշտոնը։ Այն ժամանակ կար Սյունիքի պաշտպանության, Արցախից տեղահանված շուրջ 25․000 բնակչներին տեղավորելու խնդիրներ և դրան գումարվել էր առկա բարոյահոգեբանական, քաղաքական ծան վիճակը։ Հիմա դրեք նժարի վրա ու ծանրութեթև արեք, կտեսնեք երկու տարի առաջվա տարբերությունը։ Փառք Աստծո հիմա ամեն ինչը նորմալ է։ Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

«Դժվարին ժամանակներում եմ դարձել մարզպետ և ընդունել եմ դա որպես առաքելություն, որտեղ եղել են սյունեցիները, ես եղել եմ  նրանց կողքին։ Բոլոր նրանք, ովքեր ծանոթ են իմ կենսագրությանը,գիտեն, որ պատերազմի դաշտում ես մի մազաչափ շեղում չեմ տվել, մեկը չի կարող ասել՝ իմ որդուն տարել, թողել ես պատերազմի դաշտում։ Ես նամուս, թասիբի համար եմ ապրել  և իմ վերաբերմունքը հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ երբեք չի փոխվել։ 2020թ-ի դժվարին ժամանակներում ոչ ոք ռիսկ չէր անում դառնալ Սյունիքի մարզպետ, ես  24 ժամ եղել եմ սյունեցիների կողքին»,- ասաց Պողոսյանը։

Նա  նշեց, որ իր դիմումի համաձայն է ազատվել մարզպետի պաշտոնից և որևէ խնդիր չի եղել։

«Այդպես եմ որոշել, ես իմ հետագա գործունեությունը բանակում եմ տեսնում»,–ասել է նա։

Նախկին մարզպետը նշեց, որ հնարավոր է նրան տեսնենք Պաշտպանության նախարարության որևէ պաշտոնում։

«Ես դեռ հստակ որոշում չեմ կայացրել, ժամանակը  ցույց կտա»,- ասաց նա։

Խոսելով նորանշանակ մարզպետ Ռոբերտ Ղազարյանի մասին, Պողոսյանը նշեց․«Նա Սյունիքում  մեկ տարի եղել է միջգերատեսչական հանձնողովի նախագահ և շատ լավ տեղյակ է Սյունիքում առկա բոլոր խնդիրներին, կարծում եմ գերազանց կկատարի իր պատականությունները»։

  • Կիսվել: