երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ չեմ հերքում, ես չեմ մեկնաբանում. Վանեցյանը դուրս եկավ ՀՔԾ-ից

Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ չեմ հերքում, ես չեմ մեկնաբանում. Վանեցյանը դուրս եկավ ՀՔԾ-ից

Հատուկ քննչական ծառայությունում Միքայել Մինասյանի հայտարարության հետ կապված հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում նախաքննություն է իրականացվում: Այս մասին  ՀՔԾ-ից դուրս գալիս լրագրողներին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա նշեց. «Ելնելով այդ հանգամանքից և նախաքննության գաղտնիքը չբացահայտելու և չխախտելու նպատակով չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»։

Հարցին, թե չի՞ հերքում, որ Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանին առաջարկել է սիմվոլիկ գումար վճարել, Վանեցյանը պատասխանեց. «Ես ո՛չ հերքում եմ, ո՛չ չեմ հերքում։ Ես չեմ մեկնաբանում»։

  • Կիսվել: