ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում միջադեպի համար․ Բաբկեն Թունյան

Ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում միջադեպի համար․ Բաբկեն Թունյան

Այս պահին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում տեղի է ունենում խորհրդակցություն, և «Իմ քայլի» պատգամավորները հերթով գնում են հանդիպման։ Նրանք հրաժարվում են լրագրողներին ներկայացնել՝ ինչ է քննարկվելու հրատապ խորհրդակցության ժամանակ։ Խմբակցության ղեկավարը նույնիսկ հրաժարվեց պատասխանել՝ արդյոք մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը, քանի որ վերջինը ներկա էր ԱԺ նիստում, երբ տեղի ունեցած ծեծկռտուքը Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև։

Հանդիպման շտապող Բաբկեն Թունյանը, որի հետ Մարուքյանի լեզվակռվից հետո առաջացավ նման իրավիճակ, լրագրողներին հորդորեց նորից նայել տեսանյութը և պարզել՝ ով սադրեց այս ամենը։

«Ամեն դեպքում ես ներողություն եմ խնդրում մեր հայրենակիցներից միջադեպի համար», ասաց Թունյանը ու մտավ ԱԺ նախագահի աշխատասենյակ։

  • Կիսվել: