ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Էս մարդկանցից սեփական հագուստը ուզես՝ չեն տա, բայց հայրենիք տալիս են, որ պահեն սեփական իշխանությունը. Վարդանյան

Էս մարդկանցից սեփական հագուստը ուզես՝ չեն տա, բայց հայրենիք տալիս են, որ պահեն սեփական իշխանությունը. Վարդանյան

Այդ շենքերում, որտեղ որոշ շրջանակ դրդում է գրավելու, չկա իշխանություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Շենք գրավելով չի, որ դու իշխանափոխության ես գալու: Ինչու են այս պարագայում կիրառում հատուկ միջոցներ: Ընդդիմությունն ունի մարտավարություն, որով առաջնորդվում է, ւ որի արդյունքները պարզ են բոլոր նրանց համար, որոնք ուզում են դա տեսնել:

յս իշխանությունների գործողությունները պայմանավորված են կենդանական վախով, որովհետեւ իրենք կանգնած են իրենց ունեցած ամենաարժեքավոր բանը կորցնելու առջեւ: Իրենք էսպես չեն պաշտպանել հայրենիքը, երբ  ամեն օր կորցնում էինք հայրենիքի մի հատված, բայց իշխանությունը պահելու համար բոլոր միջոցները կիրառում են: Էս աշխարհում իերնց համար ամենաթանկ, եթե կուզեք միակ բբանը իշխանությունն է: Էս մարդիկ սեփական հագուստն ուզես չեն տա, հայրենիքն ուզում ես, տալիս են, մենակ իշխանությունը պահպանեն»,-ասաց նա:

  • Կիսվել: