ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Ես կուսակցական գործընթացների մեջ չկամ». Թաթոյանը` ինքնաբուխ հավաքին մասնակցելու մասին

«Ես կուսակցական գործընթացների մեջ չկամ». Թաթոյանը` ինքնաբուխ հավաքին մասնակցելու մասին

 ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ ազգային ժողովի շենքի մոտ ինքնաբուխ հավաքին մասնակցել է որպես ՀՀ քաղաքացի և ոչ որպես որևէ կուսակցական շարժման մաս։ Նա այդ մասին հայտարարեց ասուլիսի ժամանակ։
 
«Դա ինքնաբուխ հավաք էր, ես մասնակցել եմ որպես հավաքի մասնակից։ Ելույթ եմ ունեցել, որպես ՀՀ քաղաքացի ասել եմ իմ մտահոգությունները, որտեղ ոչ մի նոր բան չկար, իմ ասածները նորություն չէին։ Կուսակցական շարժում չէր, ես նման գործընթացների մեջ չեմ եղել, չկամ։ Միշտ ասել եմ, եթե նպատակահարմար գտնեմ, որ ճիշտ ձևը դա է, ապա կհայտարարեմ դրա մասին»,– նշեց Թաթոյանը։

  • Կիսվել: