չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ես կրակելու հրաման չեմ տվել, զորք չեմ հանել. Օհանյանը՝ Մարտի 1-ի մասին

Ես կրակելու հրաման չեմ տվել, զորք չեմ հանել. Օհանյանը՝ Մարտի 1-ի մասին

Եթե ՍԴ-ի որոշման արդյունքում քրեական հետապնդումը դադարեցվի, պատրաստվու՞մ է արդյոք Սեյրան Օհանյանը բարոյական փոխհատուցում պահանջել: Պատասխանելով այս հարցին՝ լրագրողների հետ զրույցում Օհանյանն ասաց, որ կխորհրդակցի փաստաբանների հետ:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կարծում եմ, որ այս ամենը նաև բարոյականությունից որոշակի դուրս է: Ինձ համար ընկած մարդկանց, ստոր մարդկանց հետապնդելը կյանքի նպատակ չէ՛՛:

Խոսելով Մարտի 1-ի դեպքերի մասին՝ Օհանյանը նշեց, որ դատարանը պետք է պարզի սպանությունների համար մեղավորներին, ամեն դեպքում ինքը կրակելու հրաման չի տվել, զորք չի հանել:

՛՛Զինված ուժերն արտակարգ դրության ռեժիմի շրջանակներում, կատարել են իրենց առջև դրված խնդիրը՝ ՀՀ կարևոր օբյեկտների պահպանության շրջանակներում կայազորային ու պահակային ծառայության կանոնագրքի օրենքի համաձայն, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է Մարտի մեկի գործով դատական նիստը, գործով անցնում է նաև Սեյրան Օհանյանը:

  • Կիսվել: