երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ես կիսում եմ «Ապրելու երկիր» կուսակցության գաղափարները․ աջակցելու եմ նրանց ընտրություններում․ Ռուբեն Վարդանյան

Ես կիսում եմ «Ապրելու երկիր» կուսակցության գաղափարները․ աջակցելու եմ նրանց ընտրություններում․ Ռուբեն Վարդանյան

Երևանի ընտրությունները շատ կարևոր են լինելու։ Այն ապագան, որ առաջարկել է այսօրվա իշխանությունը, մեզ պետք չէ։ Այդ մասին իր հարցազրույցում ասել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը․

«Այո՛, ես ճանաչում եմ Մեսրոպին ու Մանեին։ Եվ՛ տիկին Թանդիլյանի, և՛ պարոն Առաքելյանի հետ Արցախում և Հայաստանում այս երկու տարվա ընթացքում ճանապարհ ենք անցել, տեսել եմ, թե տարբեր իրավիճակներում նրանք ինչպես են իրենց պահում, նրանք ունեն սկզբունքներ, և ես նրանց վստահում եմ։

Ես աջակցելու եմ նրանց, կուսակցությանը, որն ունի գաղափար, որն ունի տեսլական։ Ես դրանք կիսում եմ։

Արցախն ու Հայաստանը մի աշխարհ են, մենք իրավունք չունենք տարանջատելու»,- նշել է նա։ 

Վարդանյանի խոսքով՝ Երևանի ընտրությունները պետք է լինեն քաղաքական, ռազմավարական և գաղափարական․ «Մեր ճնշումը Հայաստանի իշխանությունների վրա պետք է շատ ուժեղ լինի, նրանք պետք է հրաժարվեն իրենց սխալներից»։

 

  • Կիսվել: