շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես հիմա մեծ ցավ եմ ապրում, որ դուք ՀՀ ինքնիշխան տարածքը համեմատում եք ԼՂ-ի հետ. Ալեքսանյանը՝ լրագրողին

Ես հիմա մեծ ցավ եմ ապրում, որ դուք ՀՀ ինքնիշխան տարածքը համեմատում եք ԼՂ-ի հետ. Ալեքսանյանը՝ լրագրողին

Ես հիմա մեծ ցավ եմ ապրում, որ դուք ՀՀ ինքիշխան տարածքը համեմատում եք ԼՂ-ի հետ։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե որևէ երաշխիք կա՞, որ, օրինակ, Սյունիքը չի արժանանա Արցախի ճակատագրին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Ալեքսանյանի պնդմամբ՝ դա մեծագույն սխալ է, որն այն քաղաքականության արդյունք է, որը 30 տարի տարվել է ՀՀ-ում. «Բայց դա չի նշանակում, որ Արցախը Հայաստանի հետ կապ չի ունեցել: Երբ ասում եք՝ Արցախը զիջեցինք, ես խնդրում եմ ուրիշ տեղ ման գաք այդ զիջողներին: 2024 թվականի հունվարի 1-ից ԼՂ-ի լուծարման հրամանագիրը ես չեմ ստորագրել, այլ ստորգրել են մարդիկ, ովքեր պարբերաբար դրական լույսի ներքո ներկայացվում են այստեղ ներկա գտնվող գրեթե բոլոր լրատվամիջոցներով»։

  • Կիսվել: