շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես հեղաշրջում բառ չեմ օգտագործել. Արմեն Գրիգորյան

Ես հեղաշրջում բառ չեմ օգտագործել. Արմեն Գրիգորյան

Էթիկայի կարևոր սկզբունքներ կան՝ եթե մարդը բառը չի օգտագործում, այն վերագրել մարդուն՝ ժուռնալիստիկայի հարց է։ Այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հետ ենք գալիս նույն թեմային, բայց ես հեղաշրջում բառ չեմ օգտագործել: Էթիկայի կարևոր սկզբունքներ կան՝ եթե մարդը բառը չի օգտագործում, այն վերագրել մարդուն՝ ժուռնալիստիկայի հարց է»,-ասաց Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ Վանեցյանի գործունեության հետ կապված կասկածներ եղե՞լ են, դրա՞ համար նա պաշտոնից հեռացվեց, Գրիգորյանը պատասխանեց.

«Այդ հարցին վարչապետն իր մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է, թե ընդհանուր կոնտեքստում ինչ խնդիրներ կան, և կարծում եմ՝ արդեն թեման փակված է, և սպասենք՝ եթե նոր զարգացումներ լինեն, բացատրություն էլ կտրվի»:

 

 

  • Կիսվել: