«Ես Գրիգոր Մինասյանից դժգոհ չեմ. Հիմա տենց ստացվեց». Հրաչյա Հակոբյան
Հիմա էլ ստացվեց, որ ես Գրիգոր Մինասյանից դժգոհ եմ, ես Գրիգոր Մինասյանից դժգոհ չեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
Հարցին՝ եթե ոչ ոք դժգոհ չէր, ինչ՞ւ Գրիգոր Մինասյանի դեմ ստորագրահավաք կազմակերպեցին եւ ստիպեցին հրաժարական տալ, նա պատասխանեց. «Տենց ստացվեց, ժողովրդավարական երկրում ենք ապրում: Պրոցեսներն այնպես գնացին, որ Գրիգոր Մինասյանը հրաժարական տվեց»:
Ինչ վերաբերում է նրան, որ որոշ ՔՊ-ականներ այնպես էին խոսում, կարծես հենց նոր էին իմացել, որ Գրիգոր Մինասյանը Միքայել Մինասյանի եղբայրն է, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Եթե հարցն իմ մասին չէ, ես ինչո՞ւ պատասխանեմ»:
Հարցին՝ մտավախություն չունի՞, որ Հովիկ Աղազարյանի հետ կապված պատմության պես մի պատմություն էլ իր շուրջը պայթի՝ կապված հովանավորչության հետ, նա արձագանքեց. «Ոչ մի մտահոգություն չունեմ»: