չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ես երբեք հոգեխանգարման մեջ չեմ ընկնում, երբ Ռոբերտ Սեդրակիչն ասում է, որ կրելու է․ Անդրանիկ Քոչարյան

Ես երբեք հոգեխանգարման մեջ չեմ ընկնում, երբ Ռոբերտ Սեդրակիչն ասում է, որ կրելու է․ Անդրանիկ Քոչարյան

Մեկը ես երբեք հոգեխանգարման մեջ չեմ ընկնում, երբ Ռոբերտ Սեդրակիչն ասում է, որ կրելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

"Թե ինչ է կրելու, էտ ինքը գիտի: Բայց այն, որ մեր ժողովուրդն իրեն հավերժ մերժել է, դա հաշվի առնենք: Մերժված վիճակից կրելու վիճակ չկա",- հավելել է Քոչարյանը:

Դիտարկմանը, որ ժողովուրդը Սերժ Սարգսյանին է մերժել, ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, իմքայլականն ասել է՝ ինչ եք ասում:

Նշենք, որ Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ կմասնակցի Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որ տեղի կունենան հունիսի 20-ին: 

  • Կիսվել: