երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ես երբեք չեմ լսել, որ ՌԴ-ում ինչ-որ պատասխանատու մակարդակով ասեին, որ հայ հասարակությունը հակառուսական  է. Կոպիրկին

Ես երբեք չեմ լսել, որ ՌԴ-ում ինչ-որ պատասխանատու մակարդակով ասեին, որ հայ հասարակությունը հակառուսական է. Կոպիրկին

ՀՀ–ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարում է, որ հայ իրականության մեջ չի բախվել հակառուսական տրամադրությունների։ Այս մասին Կոպիրկինն ասել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Դիվանագետը նշեց, որ ընտանիքի հետ արդեն 5,5 տարի ապրում է Հայաստանում, նրանց մոտ շատ ջերմ և բարի հարաբերություններ են ձևավորվել բազմաթիվ հայերի հետ։

«Ես երբեք չեմ կարծել, չեմ կարծում և չեմ կարծելու, որ հայ ժողովուրդը հակառուսական տրամադրություններ ունի։ Կենցաղային մակարդակում շփման մեջ բոլորովին այլ իրողություններ եմ տեսնում։ Ոչ ոք հայերին չի մեղադրել հակառուսական տրամադրությունների մեջ: Ես հասկանում եմ, թե ինչ արշավ է ձեռննարկված եւ ինչ ուժեր կան այդ արշավի հետեւում, որ փորձում են սեւացնել Ռուսաստանը եւ օգտագործել այն խնդիրները, որ երկրում կան՝ կասկծամտություն առաջացնելու համար հայերի շրջանում ՌԴ-ի եւ նր իրական նպատակների նկատմամբ, բայց ես երբեք չեմ լսել, որ Ռուսաստանում ինչ-որ պատասխանատու մակարդակով ասեին, որ Հայաստանի հասարակությունը հակառուսական  է»,-ասաց դեսպանը:

  • Կիսվել: