հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ես եմ արգելել Քերոբյանին հրաժարական տալ․ ես կորոշեմ ով, ինչքան կաշխատի․ Փաշինյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)

Ես եմ արգելել Քերոբյանին հրաժարական տալ․ ես կորոշեմ ով, ինչքան կաշխատի․ Փաշինյանը՝ Մանուկյանին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է արգելել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հրաժարական տալ։ Ազգային ժողովում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից կրկին հետաքրքրվեց, թե ե՞րբ է նա հրաժարական տալու։

«Այսօր իմ ելույթի ժամանակ ես միացրեցի ձայնագրություն, որտեղ դուք ասում էիք` եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, ապա հրաժարական կտաք: Հարցրեցի, թե երբ եք հրաժարական տալու, բայց դուք ասացիք, թե այդ խոստումը տալով ՝պարզապես կատակ եք արել, նշեցիք նաև, որ ձայնագրությունն ամբողջական չէ ու եթե ամբողջական ձայնագրությունը լիներ, ապա պարզ կդառնար, որ դուք կատակել եք»,-ասաց պատգամավորը:

Պատգամավորը միացրեց ամբողջական ձայնագրությունն ու ընդգծեց, որ ձայնագրությունից պարզ է դառնում`Քերոբյանը հաստատ կատակ չի անում:

Վահան Քերոբյանի փոխարեն`հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ու ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»,-հայտարարեց Փաշինյանը:

  • Կիսվել: