շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ես ցավ եմ ապրում, որ այդ մարդը հայտնվեց մեր թիմում. Անի Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանին

Ես ցավ եմ ապրում, որ այդ մարդը հայտնվեց մեր թիմում. Անի Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանին

Ազգային ժողովի ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդարադարձել է ԱԺ պատգամավոր Աարման Բաբաջանյանի գրառմանը։

Նշենք, որ ԼՀԿ խմբակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նամակով դիմել է ԵԱՏՄ ղեկավարությանը՝ առաջարկելով բացել Հայաստան-Ռուսաստան սահմանը, ինչպես նաև ԵԱՏՄ սահմանները երկրների միջև` պահպանելով կարանտինային խիստ հսկողություն:

«Հարգելի ընկերներ, գործընկերներ, քաղաքացիներ,

ես ցանկանում եմ ներողություն խնդրել բոլորիցդ, որ 2018 թվականին Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդում հավանության եմ արժանացրել Արման Բաբաջանյանին մեր նախընտրական ցուցակում ընդգրկելու համար:

Ես իսկապես ցավ եմ ապրում, որ այդ մարդը հայտնվեց մեր թիմում և մեղավորություն եմ զգում, որ հայտնվեց պառլամենտում:

Հուսամ կհասկանաք: Շնորհակալ եմ»,- գրել է Սամսոնյանը։

  • Կիսվել: