երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Բելառուսի և Թուրքմենստանի ղեկավարները շնորհավորել են ՀՀ Անկախության օրվա առթիվ

Բելառուսի և Թուրքմենստանի ղեկավարները շնորհավորել են ՀՀ Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ:
Նա նշել է, որ Մինսկին ու Երևանին միավորում են պատմության ընդհանուր էջերն ու մարդկանց միջև անկեղծ համակրանքը:
 
«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանություն ձեռք բերելու 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ազատ և ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը», - ասված է շնորհավորական ուղերձում:
Տոնի առթիվ Հայաստանի նախագահին և վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը: Հայաստանի ժողովրդին մաղթելով խաղաղություն և բարգավաճում՝ նա նշել է, որ անկախության տարիների ընթացքում Հայաստանը զգալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում:
 
 
 

  • Կիսվել: