երկուշաբթի, սեպտեմբեր 21
21 / 9 / 2026
Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ

«Սյունիք Նյուզ»-ը նոր մանրամասներ է հայտնել երեկ Սյունիքի մարզում միկրոավտոբուսի մասնակցությամբ վթարի մասին։

Ավտոմեքենան տեղափոխում էր Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի 15 աշակերտի և 6 ծնողի։

Վթարի հետևանքով 7 երեխա վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում փրկարարները, պարեկները և ճանապարհով անցնող՝ օգնության հասած քաղաքացիները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն։

  • Կիսվել: