«Էս դուք չե՞ք գրել՝ պուտանկեքին տեսեք ինչ եմ անելու, ստեղ տու-տու-տու». Խամոյանը՝ Ալեքսանդր Սիրունյանին
Անկեղծ ասած, ես մտածում էի, որ այս գումարման խորհրդարանի պատգամավորներին որևէ բանով այլևս զարմացնել հնարավոր չի, բայց երեսպաշտության այն մաստեր-կլասը, որ ցույց տվեցիք, մրցակցության իսկապես չէր դիմանում։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի թեկնածու Ալեքսանդր Սիրունյանին:
«Հարգանքից է այստեղ խոսք գնում, դատարանների, դատավորի իմիջից եք խոսում, դատավորի ձեր չափորոշիչներն եք ներկայացնում, ասում եք, թե դատարանը ինչ իմիջային խնդիրներ ունի և ինչպես պետք է լուծել: Ես ներողություն եմ խնդրում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,- հարց ուղղեց Խամոյանն ու բեջբերեց Ալեքսանդր Սիրունյանի նախկին գրառումներից մեկը.
«Գործը կարճվել է, իսկ մեղավոր իրավապահը իր տան մեջ իր կնգա առաջ, այստեղ տու-տու, անկախ նրանից քննիչ է թե դատախազ, դու մի ասա այդ ուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են, դաժե անձնագիր ստանալու, փոխելու վրա էին արգելանք դրել: Բռնվեք, տու-տու-տու-տու ու բժշկական փաստաթղթեր հավաքեք»:
Էս դո՞ւք եք գրել: : Ես ներողություն եմ խնդրում, որ այս գրառման բազմակետեր ենթադրող բառերը չեմ կարող արտասանել, որևէ մեկը, ես ենթադրում եմ և հույս ունեմ՝ իրեն թույլ չի տա այդ բառերը արտասանել: Ես ներողություն եմ խնդրում, ինչպես արդարացորեն նկատել էր իմ գործընկերը, դուք այնպիսի թեկնածու եք ԲԴԽ անդամի, որի բազմաթիվ, հարյուրավոր, հազարավոր ֆեյսբուքյան գրառումներ, մենք պարզապես այստեղ չենք կարող ընթերցել, ցենզուրայից այնքան, որ դուրս են իրենք։ Հիմա դուք ո՞նց եք պատրաստվում ձեր այս բարոյական նկարագրով ապահովել դատավորների նկատմամբ հարգանքը, փոխել դատավորների իմիջը, բարեվարքության կանոններ սահմանել դատավորների համար:
Խնդրում եմ շատ գործնական կամ տեսական բացատրեք, ինչպե՞ս եք ապահովելու, երբ որ դուք լայն հանրությանը հայտնի եք որպես փողոցային ամենավերջին հայհոյանքներ հնչեցնող անձնավորություն մեր հայրենակիցների, այդ թվում արցախցիների նկատմամբ: Ի դեպ ձեր ֆեյսբուքյան էջն էլ կարող եք բացել, որովհետև մենք ժողովրդավարության բաստիոն ենք և մեր հանրությունը պետք է իմանա, թե իշխող ուժը ում է ընտրելու ԲԴԽ անդամ»:
Ի պատասխան Սիրունյանն ասաց. «Կոնտեքստից անջատված, հանված նախադասություններ եք մեջբերում: Ձեր հարցադրումը նախ մի քանի հարց պարունակեց միանգամից, ես ձեզ ընդհանուր հարցին պատասխանեցի, բայց իմ կողմից շատ հարգելի, տիկին Խամոյան, հավատացնում եմ ձեզ, որ դուք արդյունքից գոհ եք լինելու»: