երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես դեմ չեմ խաղաղությանը, բայց ինչ գնով․ ինչքան շուտ գնում, հանձնվում ենք, այդքան մեր գինն ընկնում է․ Արա Աբրահամյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Ես դեմ չեմ խաղաղությանը, բայց ինչ գնով․ ինչքան շուտ գնում, հանձնվում ենք, այդքան մեր գինն ընկնում է․ Արա Աբրահամյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարում է, որ ամեն անգամ, երբ ինքը Հայաստան է գալիս, իր հետ տարբեր երկրներից  մարդկանց է բերում, այստեղ ներդրումներ կատարելու համար:

«Անցած անգամ ԱՄՆ-ի ամենախոշոր ապահովագրական ընկերության սեփականատերն է եկել: Ուզում էինք այստեղ էլ բացել, բայց պայմաններ չկան: Հայաստանը բարենպաստ չէ ներդրումների համար, դա որպես բիզնեսմեն եմ ասում »,-նկատեց նա:

Աբրահամյանն անդրադառնալով Արցախի թեմային՝ նշեց, որ այսօր ժողովրդին վախեցնում են, թե եթե այսինչ բանը չանենք, պատերազմ է լինելու. «Սուտ է, իրենք են բերում պատերազմ: Ասում են՝ Ղարաբաղը տանք, խաղաղություն կլինի, բայց ճիշտ հակառակն է: Դուք պատկերացնո՞ւմ եք իրավիճակը: Մտնում են Արցախ, մարդկանց են գողանում: Ես դեմ չեմ խաղաղությանը, կարծում եմ հայ ժողովուրդն աշխարհում առաջին ազգն է, որ պատերազմ չի ուզում, բայց ինչ գնով: Ինչքան շուտ գնում, հանձնվում ենք, այդքան մեր գինն ընկնում է:

Ինձ ոչ մի տեղ մամուլի ասուլիսի չեն թողնում, էս մեկը համաձայնեց, որի համար շնորհակալություն եմ հայտնում, բայց ես ոչ մի վատ բան չեմ ասում, ես ուզում եմ օգնել մեր սփյուռքի ուժն օգտագործենք Հայաստանի զարգացման համար»:

  • Կիսվել: