կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ես դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը հեռացնեմ. Սարգսյան

Ես դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը հեռացնեմ. Սարգսյան

Բա եթե այդպիսի բան կար, ես ինչի՞ էի էլի վարչապետ առաջադրվում, իմ ժամկետն ավարտվել էր, կգնայի մեր տուն: Այս մասին այսօր դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ինքը տեղյակ է եղել, որ պետք է Արցախի 7 շրջանները հանձնվեն, դրա համար հեշտությամբ զիջել է իշխանությունը:

Դիտարկմանը, որ հենց վարչապետի պաշտոնում իր առաջադրվելու պատճառով մեծ բողոքի ալիք առաջացավ, Սերժ Սարգսյանն ասաց. «Դրանից չի առաջացել: Ես հանգիստ կարող էի գնալ մեր տուն եւ իմ այդ որոշումը ոչ թե հօգուտ ինձ անձի է եղել, ես դրանով փորձել եմ այդ արհավիրքը հեռացնել  Հայաստանից, հայ ժողովրդից:  Բոլոր այն մարդիկ, որոնք պահանջել են իմ հրաժարականը, թող իրենք ասեն՝ դրանով ինչի՞ են հասել»:

Լրագրողների հիշեցմանը, որ ինքը նախապես հայտարարել էր, որ չի հավակնում վարչապետի պաշտոնին, սակայն վերջում առաջադրվեց այդ պաշտոնում 2018-ին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ես չեմ ձգտել, ես դարձա վարչապետ, որպեսզի այս արհավիրքը Հայաստանից հեռացնեմ: Արցախյան հարցը ինձ դրդեց, որ ես վարչապետ դառնամ, ես տեսնում էի, որ արհավիրքը մոտ է»։

Ինչ վերաբերում է պնդմանը, որ եթե ինքը չառաջադրվեր վարչապետի պաշտոնում, հեղափոխություն չէր լինի, նա ասաց. «Որտեղի՞ց գիտես, բաժա՞կ ես նայել»:

  • Կիսվել: