ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Ես չունեմ որևէ կոնֆլիկտ թե՛ պարոն Քոչարյանի, թե՛ ՔՊ-ի որևէ անդամի հետ, երբևէ չեմ էլ ունեցել. Սիսակ Գաբրիելյան

Ես չունեմ որևէ կոնֆլիկտ թե՛ պարոն Քոչարյանի, թե՛ ՔՊ-ի որևէ անդամի հետ, երբևէ չեմ էլ ունեցել. Սիսակ Գաբրիելյան

Այդ նույն նիստին պարոն Հակոբյանից և պարոն Քոչարյանից բացի ևս գուցե 10 այլ պատգամավորներ են եղել: Մենք այլ հարցով ենք հավաքված եղել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՔՊ վարչության նիստին և այն հարցին, թե արդյոք այնտեղ քննարկվել է ՔՊ խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Հրաչյա Հակոբյանի և Անդրանիկ Քոչարյանի միջև տեղի ունեցած հնարավոր միջադեպը՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք վարչապետը նախատել է Անդրանիկ Քոչարյանին՝ Գաբրիելյանը նշեց. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որևէ մեկին չի նախատել, առնվազն այս վեց տարվա գործունեության մեջ ես չեմ տեսել նման բան»:

Իսկ թե արդյոք պատգամավորը կոնֆլիկտ ունի Քոչարյանի հետ՝ Սիսակ Գաբրիելյանն ասաց. «Ես չունեմ որևէ կոնֆլիկտ թե՛ պարոն Քոչարյանի, թե՛ ՔՊ-ի որևէ անդամի հետ, երբևէ չեմ էլ ունեցել: Ես խորհրդարանում շփվում եմ գրեթե բոլորի հետ»:

  • Կիսվել: