շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան

Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան

Բոլորը համաձայն են՝ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, հավատքն է ու Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին․ լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպումից հետո։

Պատգամավորը նշեց, որ չի տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսավ Սրբազանի հետ հանդիպմանը, չնայած՝ մեծ վերապահումներ ունի մի շարք անձերի ու քաղաքական միավորումների նկատմամբ։

«Առաջին օրերից իսկ հայտարարել ենք՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար «Հանրապետականը» և «Պատիվ ունեմը» կանեն ամեն ինչ՝ սկսած փողոցային պայքարից»,- ընդգծեց Մամիջանյանը։

  • Կիսվել: