ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ես չեմ մասնակցելու ընտրություններին. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Ես չեմ մասնակցելու ընտրություններին. Ռուբեն Վարդանյան (տեսանյութ)

Ես չեմ մասնակցելու ընտրություններին, որովհետեւ քաղաքացի չեմ, երկրորդը մեր ծրագիրը տեսնում ենք որպես ոչ քաղաքական ծրագիր, գաղափար` ինչ Հայաստան ենք ուզում ունենալ ապագա 20 տարվա մեջ: Այս մասին մայիսի 2-ին, NEWS.am-ի հարցերին պատասախանելով  ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը:

«Եթե մենք ուզում ենք հայ ազգի պատմությունը շարունակենք, մենք պիտի ամեն ձեւ համախմբվենք, ոչ թե խոսենք միայն ով է այսօր մեղավոր, ով է դավաճանել, ով է կոռուպցիայով զբաղվել, բայց ինչ ձեւի Հայաստան մենք պետք է կառուցենք: Ապագայի տեսակետը շատ կարեւոր է, որը մարդկանց պետք է միացնի: Եւ դա շատ կարեւոր հարցերից մեկն է ոչ միայն Հայաստանմում ապրող հայերի համար, կարեւոր է նաեւ Սփյուռքի համար»,- ասաց նա:

 

  • Կիսվել: