շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ես չեմ կարող ասել, թե որ հարթակից, որ հարթակ ենք գնալու, բայց որ թռթվռում ենք, դա արդեն փաստ է. Սերժ Սարգսյան

Ես չեմ կարող ասել, թե որ հարթակից, որ հարթակ ենք գնալու, բայց որ թռթվռում ենք, դա արդեն փաստ է. Սերժ Սարգսյան

Ես չեմ կարող ասել, թե որ հարթակից, որ հարթակ ենք գնալու, բայց որ թռթվռում ենք, դա արդեն փաստ է։ Այս մասին այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը ռեսուրսների «առյուծի բաժինն» ուղղել է Արցախին, Սերժ Սարգսյանն արձագանքեց. «Նա ասել է, որ ռեսուրսների առյուծի բաժինն այնտեղ է ուղղել, ինչը սուտ է, ո՞ր ռեսուրսների մասին է խոսքը, ԼՂ–ի բյուջեն ձևավորվում էր ինչպես իրենց ներքին հարկերի հավաքումից, այնպես էլ Հայաստանից տրվող վարկով, որը կազմում էր մեր բյուջեի մի փոքր, չնչին մասը։ Չեմ բացառում, որ եղել են լրացուցիչ ծախսեր, եղել է սպառազինությունների ձեռքբերում և այլն, բայց դա չի կարող լինել առյուծի բաժինը։ Բա մեր ազգային խնդիրը լուծելու համար պարտավոր էինք մեր ռեսուրսը ներդնել, բա ո՞վ էր հենց այնպես մեզ տալու»։

Անդրադառնալով ադրբեջանական կողմի այն պահանջներին, որ խաղաղության պայմանագրում ռևանշ չլինելու մասին պետք է նշվի, և հարցին՝ այդ պարագայում ինչպե՞ս է լուծվելու Արցախի հարցը, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այդ ռևանշ ասվածը շատ է օգտագործվում մեր հասարակության մեջ, ես տարակուսում եմ։ Ռևանշը նոր հաջողության հասնելն է։ Այսինքն՝ ադրբեջանցիների համար ռևանշ էր, իրենց կարելի է, իսկ մեզ ո՞չ, արդյո՞ք արժե ապրել, երբ դու ոչնչի իրավունք չունես, ուրիշներն ունեն բոլոր իրավունքները»։

  • Կիսվել: